Պահանջում են ԿԳ նախարարը գա թատերական եւ բացատրություն տա

Պահանջում են ԿԳ նախարարը գա թատերական եւ բացատրություն տա

Քիչ առաջ ավարտվեց Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրությունները։ 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։ Ուսանողները փակել են ելքի և մուտքի դռները և չեն թողնում հանձնաժողովի անդամներին դուրս գալ։

Ուսանողնորը պահանջում են ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, որպեսզի գա և բացատրություն տա։ Վանկարկում են նաև «ամոթ», «հեռացիր» կոչերը, ուսանողներից մեկն էլ ասեց, եթե վարչապետը դռներ փակելով հաստատեց օրինականություն, նույնն էլ  իրենք կարող են անել։ 

Մուտքի մոտ հավաքված ուսանողները թույլ չտվեցին նաև պատգամավորներ Լուսինե Բադալյանին և Նարինե Թուխիկյանին դուրս գալ։ Հիմա ոստիկանական մեքենաներ են եկել և փորձում են դուռը բացել։

Ցուցարարները արգելափակել են բոլոր դռները, մուտքի , ելքի բուֆետի և մնացած հնարավոր տարբերակները։