Ես իմ հարասնիքը հետաձգել եմ զուտ նրա համար, որ հայրիկս գա․ ցմահ դատապարտվածի որդին՝ հոր ներման մասին

  Ես իմ հարասնիքը հետաձգել եմ զուտ նրա համար, որ հայրիկս գա․ ցմահ դատապարտվածի որդին՝ հոր ներման մասին

Արդարադատության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու և հանցագործությանն օժանդակելու  համար մահապատժի, այնուհետև ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ։ Տեր-Սահակյանը շուրջ 22 տարի գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Հարազատների պնդմամբ՝ նա մի քանի անգամ խրախուսանք է ստացել, որևէ տույժ չունի, նախկինում էլ դրական եզրակացություններ են եղել, և իրենց համար անակնկալ էր արդարադատության նախարարության նման որոշումը՝ նրան «ռիսկային» համարելու մասով։ Տեր-Սահակյանի որդին՝ 25 ամյա Աբգար Տեր-Սահակյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ մեծ հույսեր ունեին, նույնիսկ հարսանիքն է հետաձգել հոր համար․

«Վերջին անգամ 2-3 օր առաջ եմ գնացել հայրիկիս մոտ, զրուցեցինք, սաղս էլ զարմացած էինք, մեծ հույսեր ունեինք։ Մանավանդ, որ վարչապետը էդքան ասաց, որ վաղաժամկետները պետք է աշխատեն, ու էսպիսի պատասխան տվեցին մեզ»։

- Ձեր հայրը որգևորվա՞ծ է երկրում տեղի ունեցած իշխանափոխությամբ։

- Իհարկե, բոլորս էլ ոգևորված էինք, հայրս էլ։ Սաղս էլ պայքարել էինք, որ էս օրը գար, հասներ, որ իմ հայրիկը ազատության մեջ լիներ, որովհետև իմ հայրիկին անկապ տեղն էին ցմահ տվել։ Մահապատիժ, հետո փոխարինել էին ցմահ։ Մենք առաջ էսքան չէինք սպասում, որովհետև գիտեինք, որ իր գործերին ոչ մի տեղաշարժ էլ չի լինելու, բայց նոր կառավարությունից մենք մեծ սպասումներ ունեինք։ Չարդարացան էլի մեր սպասումները։ Ուզում ենք միայն վարչապետի հետ հանդիպել, որովհեև միայն վարչապետին ենք վստահում, ուրիշ ոչ մեկի։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ իմ հայրիկը հանձնունքից հրաժարվեց, ասաց՝ այդ գումարը փոխանցեք մեր զինվորներին։ Մոտ 80 հազար դրամ հայրիկիս անունից փոխանցել ենք մեր զինվորներին։ Մեզ թվում է, որ աչքերը փակել են, ուզում են միայն վատը տեսնել։ 

- Ձեր հոր հետ զրուցե՞լ եք, թե ազատ արձակվելուց հետո ինչո՞վ պետք է զբաղվեք, մնալո՞ւ եք երկրում։

- Մնալու ենք, Հայաստանում բիզնեսով պետք է զբաղվենք, ինձ ամուսնացնի։ Ես իմ հարսանիքը հետաձգել եմ զուտ նրա համար, որ հայրիկս գա։ Մեծ հույսեր ունեինք, որ ամեն ինչ նորմալ կլինի, ամեն ինչը հետաձգել էի, որ հայրիկս գար, հարսանիքս անեին։ Գա, որ թոռներին մեծացնի (քրոջ երեխաներին՝ Կ․Ս)։

- Արդեն նշանվա՞ծ եք։

- Այո, նշանված եմ։ Հարսանիքս անցած տարի պետք է լիներ, որ հեղափոխությունը եղավ, արդեն հույսեր արթնացան, դրա համար հետաձգեցինք անորոշ ժամանակով, գիտեինք, որ հայրիկիս մասով օրինական որոշում պետք է կայացնեն, ու հայրիկս ներկա լիներ, դրա համար հետաձգեցինք։ Որպես նորմալ քաղաքացի, ո՞նց են նորմալ քաղաքացիները, այնպես էլ իմ հայրիկը։