Հայկական համարանիշերով մեքենաները դարձել են գլխացավանք Ռուսաստանում․ մաս 2-րդ

Հայկական համարանիշերով մեքենաները դարձել են գլխացավանք Ռուսաստանում․ մաս 2-րդ

Այսպես, ամերիկյան ապահովագրական աճուրդից օրինակ հիբրիդային Hyundai Sonata գնելու համար, ռուսասանցի գնորդը վճարելու էր ոչ ավել քան 500 հազար ռուբլի, որից 420 հազարը մեքենայի արժեքը, իսկ եւս 85 հազար ռուբլի էլ մաքսազերծումը, այն դեպքում, երբ 2,4 շարժիչով մեքենա Ռուսաստանում գնելու համար հարկ կլիներ վճարել 900 հազար ռուբլի մաքսային տուրք։ Ինչ խոսք, պարզ հաշվարկը ցույց է տալիս, թե որքան ձեռնտու հնարավորություն էր ստեղծված։ Ռուսաստանցի գնորդներին հետ չէր պահում նույնիսկ այն, որ մեքենան հնարավոր է վաճառել միայն գրանցման վայրում, այսինքն՝ Հայաստանում։ Ավելին, նրանք հույս ունեին, որ 2023 թվականին իրենց մեքենաները կարող են օրինականացվել որպես ԵԱՏՄ ապրանքներ, այն բանից հետո, երբ վճարեն ուտիլիզացիոն հարկը։ Նույնիսկ շատ վերավաճառողներ լիազորագրերով էին փորձում մեքենաներ վաճառել։ Անցյալ տարվա հունիսին սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետխորհրդի նիստում հրահանգ տվեց կառավարությանը, որպեսզի մինչեւ 2020 թվականի փետրվարի մեկը ձեռնարկվեն միջոցներ, որպեսզի ապահովվի օտարերկրյա քաղաքացիների եւ օտարերկրյա փոխադրողների անշրջելի պատիժը, քանի որ խախտումները իրոք բավական լուրջ էին, որոնք գրանցվել էին անցյալ մեկ եւ կես տարիների ընթացքում․ միայն Մոսկվայում հայկական, մոլդովական եւ ուկրաինական կամ այլ երկրի համարանիշերով մեքենաները իրականացրել էին երկու միլիոն խախտում, սակայն տուգանք գրվել էր միայն 30 հազարի դեպքում։ Պետավտոտեսչությունը նույնիսկ մտադիր էր Դաշնային մաքսային ծառայության հետ համատեղ ստեղծել արտասահմանյան համարանիշերով մեքենաների տվյալների բազա, սակայն պարզվեց, որ դրա համար տվյալները բավարար չեն։ Ներկայումս արդեն փորձում են տվյալներ վերցնել ապահովագրողներից, սակայն առայժմ այսպես ասած որսը դեռ ձեռքով է կատարվում եւ ապահովագրական պոլիսների ստուգման ավտոմատացված համակարգ դեռ չի ներդրվել։