Ի՞նչ է անելու Քոչարյանը ազատության մեջ

Ի՞նչ է անելու Քոչարյանը ազատության մեջ

Քիչ հետո Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ կարձակվի: Նրան դիմավորելու է եկել պաշտպան Հայկ Ալումյանը:

Հրապարակի հարցին, թե ի՞նչ է անելու Քոչարյանը ազատության մեջ, Ալումյանը պատասխանեց, որ մնալու է և մասնակցելու է բուն քրեական գործի քննությանը և ինչպես Քոչարյանն է ասել՝ հանդես է գալու մեղադրողի կարգավիճակով:

Ալումյանը նաև նշեց, որ դատարանի որորշումը  Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ: Բուն քրեական գործի քննությունը կմեկնարկի մոտ 2 շաբաթից: