Բորենին սատկած է ձեւացել ու փրկվել առյուծին կեր դառնալուց․ տեսանյութ

Բորենին սատկած է ձեւացել ու փրկվել առյուծին կեր դառնալուց․ տեսանյութ

Բորենին, որին բռնել էր էգ առյուծը, սատկած է ձեւացել ու փրկվել։ Բորենու խորամանկ այս տրյուկի տեսանյութը հայտնվել է Kruger Sightings-ի յութուբյան վիդեոբլոգում։ Տեսանյութը նկարահանվել է Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես առյուծը հարձակվում է եղջերու հոշոտող բորենիների վրա։ Նա կարողանում է բռնել բորենիներից մեկին ու հեռանում՝ բորենուն երախում պահած։ Բորենին սկսել է ձեւացնել թե սատկած է։ Առյուծն անակնկալ այլ որս է տեսնում ու նետվում նրա վրա բաց թողնելով բորենուն, որն էլ փախչում է առյուծից։