«Հրապարակ».Իշխանությունը պահել ներքեւից, ՔՊ-ն պատրաստվում է

«Հրապարակ».Իշխանությունը պահել ներքեւից, ՔՊ-ն պատրաստվում է

Նիկոլ Փաշինյանի թիմը հունիսին սպասվող համագումարին ընդառաջ ակտիվ զբաղվում է տարածքային կառույցների ձեւավորմամբ։ Որոշ տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է հետեւել նախորդների օրինակին եւ ՔՊ-ացնել գյուղապետերի ինստիտուտը։

Այս նպատակով ՔՊ-ականներն ակտիվ մասնակցություն կունենան հունիսին սպասվող ՏԻՄ ընտրություններին, չի բացառվում, որ ՔՊ-ն իր կուսակիցներին առաջադրելու փոխարեն աջակցություն ցուցաբերի անկուսակցական թեկնածուներին, սակայն իշխող ուժի ներսում հստակ մարտավարություն է մշակվում՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ իշխանությունը պահել «ներքեւից»։