Քաղաքաշինության կոմիտեում  կրճատվել է 55 հաստիք, 24.307,7 հազար դրամ հատկացվում է վերջնահաշվարկի համար

Քաղաքաշինության կոմիտեում  կրճատվել է 55 հաստիք, 24.307,7 հազար դրամ հատկացվում է վերջնահաշվարկի համար

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության աշխատանքից ազատված և կադրերի ռեզերվում գրանցված աշխատակիցներին վերջնահաշվարկի գումարը տրամադրելու համար 2019 թ․ պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից քաղաքաշինության կոմիտեին առաջին կիսամյակում 24.307,7 հազար դրամ վերջնահաշվարկ հատկացնելու հարցը։

Հիշեցնենք, որ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշման համաձայն՝ լուծարվել է քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը, և արդյունքում կրճատվել է 55 հաստիք: Վերը նշված գումարը նախատեսված չէ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թվականի պահպանման ծախսերում, և անհրաժեշտություն է առաջացել ֆինանսավորում կատարել իր՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից: