«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, Լոս Անջելես»․ Մխիթարյան

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, Լոս Անջելես»․ Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալը» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ հավաք է անցկացնում ԱՄՆ-ում։  Լոնդոնյան թիմի հետ Լոս Անջելես է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։  

International Champions Cup-ի շրջանակում Մխիթարյանի «Արսենալը»  հանդիպում է անցկացրել Մյունխենի «Բավարիայի» հետ։ Անգլիական թիմը ընկերական խաղում հաղթել  է 2-1 հաշվով։

«Հաճելի է խաղադաշտ վերադառնալ և խաղալ «Բավարիայի հետ։ Ջերմ ընդունելության համար շնորհակալ եմ, Լոս Անջելես»,- խաղից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։