Անմարդկային վերաբերմունք է անձին զրկել ազատության հույսից․ իրավապաշտպան․ տեսանյութ

Անմարդկային վերաբերմունք է անձին զրկել ազատության հույսից․ իրավապաշտպան․ տեսանյութ

Արդարադատության նախարարությունը մերժեց ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը՝ նրան համարելով «ռիսկային»։ Վերջինս շուրջ 22 տարի իր պատիժն է կրում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, իսկ դատապարտվել էր հանցագործությանը օժանդակելու մեղադրանքով նախ մահապատժի, ապա ցմահ։ Իրավապաշտպան Արտակ Գալստյանին հարցրինք, թե հիմքեր կա՞ն Տեր-Սահակյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու, պատասխանեց՝ միանշանակ․

«Միանշանակ, Եվրոպական դատարանը հստակ սահմանել է, որ ցանկացած ցմահ ազատազարկվածի վաղաժամկետ ազատման հարցը քննելիս պետք է քննվեն ընդհանուր կարգով, այսինքն՝ բոլոր դատապարտյալների հետ միասին։ Եվրոպական դատարանը նախադեպային որոշում ունի, որ անձին միանշանակ զրկել ազատություն դուրս գալու հույսից, անմարդկային վերաբերմունք է»,- ասաց իրավապաշտպան Արտակ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։