Ապրիլին նորից կհանդիպեն
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ անգամ կհանդիպեն Մոսկվայում այս տարվա ապրիլին։ Ըստ «Իզվեստիա» պարբերականի փոխանցման, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքերի համաձայն, երկու առաջնորդները կմասնակցեն Բարձր մակարդակով գործակցության խորհրդի նիստին եւ կբացեն Ռուսաստանի եւ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի խաչմերուկային տարին։ Ընթացիկ տարում սա կլինի երկու նախագահների երրորդ հանդիպումը։
Կարծիքներ