«Խոզի գրիպից» ծննդկան է մահացել, նորածնի կյանքը փրկվել է

«Խոզի գրիպից» ծննդկան է մահացել, նորածնի կյանքը փրկվել է

Ծննդաբերության ժամանակ մահացել է ծննդկան կին՝ Վրաստանում, ում մոտ ախտորոշված է եղել «խոզի գրիպ»։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Կինը մահացել է Քութայիսիի ինտերվենցիոն բժշկության կենտրոնում։ Նա եղել է 32 տարեկան։ Ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատման եղանակով։ Բժիշկները կարողացել են փրկել նորածնի կյանքը։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։ Նշենք, որ «խոզի գրիպից» Վրաստանում արդեն 19-րդ մարդն է մահանում։ Ներկայումս վարակի տարածման աստիճանը 100 հազար շնչի հաշվով 253 է։