Իմաստ չունի այդ խորհրդում մնալը

Իմաստ չունի այդ խորհրդում մնալը

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է  մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանին՝ որպես  օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի։

Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե ինքը ցանկանո՞ւմ է մնալ որպես  օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ։

«Ոչ։ Ես, իհարկե, կարող եմ մնալ, որովհետեւ ես կառավարման խորհրդում որպես ի պաշտոնե նախագահ չեմ ընտրվել, այլ որպես մշակույթի գործիչ։ Չեմ կարծում, թե իմաստ ունի այդ խորհրդում մնալը։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ ինձ չեն ցանկանում տեսնել այնտեղ, այլ ես չեմ ուզում»,- ասաց Նազենի Ղարիբյանը։