Ծեծկռտուք է սարքել օդանավում, ապա՝ մահացել

Ծեծկռտուք է սարքել օդանավում, ապա՝ մահացել

Մոսկվա-Սիմֆերոպոլ թռիչքն իրականացնող օդանավում ծեծկռտուք սարքած տղամարդը մահացել է օդանավի հետ վերադառնալուց հետո։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, տղամարդը այն բանից հետո, երբ օդանավը բարձրացել է օդ, սկսել է գոռգոռալ, իրերը դեսուդեն նետել, հայտարարել, որ օդաչուները քնել են ու պահել իրեն ոչ ադեկվատ ձեւով։ Նույնիսկ օդանավում ծեծկռտուք է սարքել։ Օդանավի անձնակազմը որոշել է հետ վերադառնալ՝ Դոմոդեդովոյի օդանավակայան։

Հետ վայրէջքի համար օդանավակայանում արդեն պատրաստ սպասելիս են եղել իրավապահները։ Վայրէջքից հետո բժիշկները ստուգել են տղամարդուն եւ պարզել, որ նրա մոտ կա սուր սիրտ-անոթային անբավարարություն։ Տղամարդը մահացել է վայրէջքից հետո։