Ամեն անգամ քանդելուց ինչ եք զգում Ձեզ՝ դավաճա՞ն, ստո՞ր, թե՞ նենգադավ

Ամեն անգամ քանդելուց ինչ եք զգում Ձեզ՝ դավաճա՞ն, ստո՞ր, թե՞ նենգադավ
Մանուկ Սահակյան

Ֆեյսբուքյան օգտատեր Մանուկ Սահակյանը իր էջում գրառում է կատարել ․

Մի քիչ երկար պիտի գրեմ, այսօր դրա անհրաժեշտությունը կա...
Երբ ես պատահական սկզբունքով գիրքը ձեռքս նկար հրապարակեցի մարդիկ հաջորդիվ սկսեցին մեծ արագությամբ գրքերը ձեռքը նկար հրապարակել, կարևոր չէ երբ ինչ, կարևոր է թե ինչ ես կարդում, 21 տարեկան էի , երբ կարդացի իմ հազարերորդ գիրքը Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» (ի դեպ Մարկեսը բացառություն է , քանի որ նրա հեղինակած գրքերը ամենաարագ ընթերցվողն է), հիմա բոլորիդ խնդրում եմ, որպեսզի միասին պայքարենք այս գեղեցիկ շենքերի պահպանության ու պաշտպանության համար, սրանք(ի նկատի ունեմ նկարները) դիտավորյալ եմ արել ի պատասխան վերջերս քաղաքապետի որոշման, երբ գեղեցիկ կառուցված շինությունը քանդվեց։ Ես քննադատում եմ Ձեր արածը, այս շինությունները մեր նախնիների վկայությունն են պատմական տեսակետից՝ չնայած ինչ եմ բացատրում նրանց, ովքեր շատ հեռու են հայ տեսակ կոչվելուց, ովքեր մի քանի կոպեկով իրենց են վաճառում մեկին, ով ինձ համար թշնամի է։ Ամեն անգամ անցնելով այս շենքերի կողքով , ես հպարտանում եմ մեր ճարտարապետությամբ, մեր նախնիների թողած ժառանգությամբ․․․ բոլորը գիտեն , որ Աբովյան փողոցը իմ ամենասիրելին է և այնտեղով քայլելը ինձ համար բացարձակ արժեք է և մեկ անգամ գրում եմ բացարձակ արժեք է, այն ձևավորվել է ի շնորհիվ Ալեքսանդր Թամանյանի հոյակերտ կոթողների։ Երբ Դուք՝ քանդողներդ, ամեն անգամ քանդելուց ինչ եք զգում Ձեզ՝ դավաճա՞ն, ստո՞ր, թե՞ նենգադավ, ես երբեք նման քայլ չէի անի։ Նախկին կառավարությունը քանդեց ամեն ինչ Դուք էլ նույնը մի արեք և բացարձակ պատիվ չէ ինձ համար պաշտոնը, իսկ Ձեր համար դա ամեն ինչ է։ Առևտրականի տրամաբանությամբ մի շարժվեք և համեմատություններ մի արեք նախկինի հետ ։ Ես մեծ ցավ եմ ապրում այս և մնացած շենքերի հետագա ճակատագրերի հեռանկարով։ Պայքարը շատ քիչ է... Երբ ինքդ հայ ես, առաջինը որ իմ մտքով անցնում է կրոնն է , իսկ հետո շինությունները... Ընտանիքը չի կարող գոյատևել և կայուն զարգանալ և տան զավակներից մեկը գող է , մյուսը՝ ծախված, իսկ փոքրը մտածում է սեփական կարիքները հոգալու մասին, այո այս ընտանիքը երկար ճակատագիր չի կարող ունենալ, եթե նման տրամաբանությամբ շարունակի։ Ես կանգնած մտածում էի միգուցե մյուս տարի չլինեն այս շենքերը, ցավոք դա է ցույց տալիս ժամանակը։ Մտածել, մտածել , մտածել ու նոր գործել։

Հարգանքներով Մանուկ։