Ինչո՞ւ հիմա էլ Էմոմալի Ռահմոնը․ Արա Պապյան

Ինչո՞ւ հիմա էլ Էմոմալի Ռահմոնը․ Արա Պապյան

Այն, որ Լուկաշենկոյին ու Նազարբաևին հիմա էլ միացել է Ռահմոնը, ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որտեղ խիստ իրարամերժ շահեր կան և այդ իրարամերժությունը խորանում է։ «Մոդուս վիվենդի» -ի հիմնադիր Արա Պապյանի գնահատականն է։ «Եթե առաջ մենք դա տեսնում էինք միայն զենքի վաճառքի առումով, հիմա արդեն տարբեր են առիթներով են»,- ասաց Արա Պապյանը։

Հիշեցնենք, որ քանի մոտենում է դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ հետաձգված նիստը անցկացնելու օրը, որը ըստ ռուսաստանցի վերլուծաբանների՝ դեկտեմբերի 18, 19 է, այնքան նորից ակտիվանում է Բելառուսը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին առաջադրեու հարցում։ Մասնավորապես, երեկ Ալեքսանդր Լուկաշենկոն իր 4-ժամյա հարցազրույցի ժամանակ կրկնել է, որ ունեն հիանալի մի գեներալ՝ Ստանիսլավ Զաս, ում առաջարկել է ընդունել և սիրել։ Սակայն այստեղ առավել հետաքրքրականն այն է, որ ՀԱՊԿ-ում մենք առայժմ տեսել էինք Բելառուս-Թուրքմենստան կամ Լուկաշենկո-Նազարբաև ձայնակցություն, երրորդը՝ նոր է ավելանում, և դա Տաջիկստանն է, որի նախագահ Էմոմալի Ռահմոնն էլ հանդիպելով Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը:

Արա Պապյանն այս առնչությամբ մեկնաբանում է․«Բոլոր երկրներն առաջնորդվում են իրենց շահերով և տվալ դեպքում ՝ իրենց հարաբերություններն ավելի կարևոր է Բելառուսի հետ, դրա համար էլ առիթը օգտագործում են քաղաքական քծնանքի համար»։ Հիշեցնենք, որ նախքան կհետաձգվեր ՀԱՊԿ գագաթնաժողովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայ լրագրողներին տեղեկացրեց, թե քանի որ Աստանայից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանի ներկայացուցչի հարցով դեռ Աստանայից կոնսենսուս չկա, ռուսական կողմի առաջարկով նիստը հետաձգվել են, իսկ բոլոր հարցերը կլուծվեն կոնսենսուսով։ Այս ընթացքում ՀՀ արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարները շարունակեցին պնդել, որ Հայաստանը մինչև՝ իր լիազորությունների ժամկետը՝ 2020 թվականը պետք է պաշտոնավարի, ռուսական կողմից էլ տարբեր վերլուծաբանների մակարդակով փոխանցվում էր, որ սա բացառվում է։

Սա, կարծեք թե, գիտակցում է նաև հայկական կողմը, քանի որ դրանից անմիջապես հետո Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը, բարձրացնելով անդամ 6 պետությունների միջև լարված, իսկ երբեմն՝ թշնամական հարաբերությունների առկայությունը, նկատեց, որ սա է ամենակարևորը, իսկ Գլխավոր քարտուղարի հարցը սրանց համապատկերում երկրորդական ու անգամ երրորդական է։ «Թող հավերժ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում լինի Բելառուսը»,- Սանկտ Պետերբուրգում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Արա Պապյանի՝ այստեղ խնդիրը հետևյալը պետք է լինի՝օրենքը պահպանվու՞մ է, թե չէ։ Հետևաբար, Հայաստանը պետք է պնդի տվյալ կանոնադրության վրա։

Անուշ Դաշտենց