ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության կազմակերպման համար մեծ թվով հայտեր է ստացել

ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության կազմակերպման համար մեծ թվով հայտեր է ստացել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ ստացել է մեծ թվով հայտեր, 2023 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալել ցանկացողներից։ Մասնավորապես, աշխարհի առաջնությունը ցանկացել է հյուրընկալել ինը պետություն, որը համարվում է ռեկորդային թիվ, հաշվի առնելով նման կարգի միջազգային առաջնության կազմակերպման բարդություններն ու ծախսատարությունը։

Ըստ հայտարարության, 2023 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ցանկացել են հյուրընկալել՝ Արգենտինան, Ավստրալիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կոլումբիան, Ճապոնիան, Հարավային Կորեան՝ Հյուսիսայինի հետ համատեղ, Նոր Զելանդիան եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը։