Վանեցյանն անձամբ է պարգևատրել ֆուտբոլիստներին

Վանեցյանն անձամբ է պարգևատրել ֆուտբոլիստներին

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացավ Հայաստանի 2018-19թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։

«Արարատ-Արմենիային», որն այս մրցաշրջանում չեմպիոն հռչակվեց, ԱԱԾ տնօրեն և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն անձամբ պարգևատրեց։

Պարգևատրվեցին նաև «Փյունիկ» և  «Բանանց» ակումբները, որոնք 2018-19 մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում զբաղեցրեցին  երկրորդ և երրորդ տեղերը։

Մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կարգավիճակով պարգևատրվեց նաև «Լոռիի»  ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն, ով մրցաշրջանում 17 անգամ կարողացել էր գրավել մրցակիցների դարպասները։