ԱՄՆ-ն Լեհաստանում նոր զորակազմ կտեղակայի

ԱՄՆ-ն Լեհաստանում նոր զորակազմ կտեղակայի

Միացյալ Նահանգներն ու Լեհաստանը, ըստ Թրամփ-Դուդա բանակցությունների արդյունքների, պայմանավորվել են Լեհաստանի տարածքում տեղակայել հազար հոգանոց զորակազմ, ինչպես նաեւ մեկ էսկադրիլյա հարվածա-հետախուզական MQ-9 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սպիտան տան կողմից տարածած հայտարարությունը, Վարշավա-Վաշինգտոն ռազմական ոլորտում ստորագրած հռչակագրի վերաբերյալ։ Նոր զորակազմի հետ կապված ծախսերը կվճարի Լեհաստանը։ Ընդհանուր առմամբ Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայությունը կհասցվի մինչեւ 4,5 հազար զինվորականի։