Երկու ինքնաբացարկից հետո Սուրեն Պապիկյանը դարձավ ՔՊ վարչության նախագահ

Երկու ինքնաբացարկից հետո Սուրեն Պապիկյանը դարձավ ՔՊ վարչության նախագահ

Վարչության 21 անդամը նախ առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, որը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել։ Ապա առաջադրել են Արարատ Միրզոյանին՝ որպես ՔՊ վարչության նախագահի թեկնածու, բայց նա էլ է ինքնաբացարկ հայտնել։

Ի վերջո կանգ են առել Սուրեն Պապիկյանի թեկնածության վրա, որի վերաբերյալ որոշումը հայտնել են կուսակցության բոլոր անդամներին։

Տեղի ուենցավ բաց քվեարկություն, որի արդյունքում Սուրեն Պապիկյանը միաձայն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ։