Ինչպես են աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ վճարում այսօր՝ ԵԱՏՄ-ում

Ինչպես են աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ վճարում այսօր՝ ԵԱՏՄ-ում

Ներկայումս ԽՍՀՄ նախկին տարածքում գործում է ԱՊՀ անդամ պետությունների կենսաթոշակային ապահովման հետ կապված քաղաքացիների իրավունքների երաշխավորման համաձայնագիրը, ստորագրված 1992 թվականին։ ԵԱՏՄ անդամ երկրները հանդիսանում են այդ համաձայնագրի անդամներ։ Համաձայն այդ պայմանագրի, թոշակները նշանակում ու վճարում է այն երկիրը, որտեղ ապրում է տվյալ անձը, անկախ նրա քաղաքացիությունից։ Այդ համաձայնագիրը գործանականում դարձնում է անհնարին խնդիր աշխավորների կենսաթոշակային իրավունքների լիարժեք իրացման համար, որը ձեւավորվել է տարիների ընթացքում մի քանի անդամ պետությունների տարածքում ծավալած աշխատանքով։ Բացի այդ, ներկայումս ԵԱՏՄ-ում տարբեր են կենսաթոշակային վճարումները։ Ռուսաստանում 22 տոկոս է, Բելառուսում՝ 29 տոկոս, Ղազախստանում եւ Հայաստանում՝ 10-ական տոկոս, Ղրղզստանը չունի հստակ դրույքաչափ։ Այս տարի աշնանը վավերացվել նախատեսվող ԵԱՏՄ ներսում կենսաթոշակային ապահովման համաձայնագրով, որդեգրվելու է հետեւյալ սկզբունքը՝ կենսաթոշակը հետեւելու է անձի հետեւից։ Տարբեր երկրներում ձեռք բերած ստաժը բերվելու է մեկ ընդհանուր հանրագումարի։ Արդյունքում մեկ պետության կողմից նշանակված թոշակը կարող է արտահանվել եթե թոշակառուն տեղափոխվի մի երկրից մեկ այլ երկիր՝ ԵԱՏՄ ներսում, իհարկե։ Եթե օրինակ ղազախստանցի միգրանտը, կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո իրավունք է ստացել ապահովագրված կենսաթոշակ ստանալու Ռուսաստանի տարածքում, ըստ ծերության սկզբունքի, ապա, նույնիսկ եթե նա վերադառնա Ղազախստան, ապա նրա թոշակը կշարունակի վճարել Ռուսաստանը։ Եթե ռուսաստանյան քաղաքացիություն ունեցողը ստացել է կենսաթոշակի իրավունք եւ տեղափոխվել Հայաստան, նրա կենսաթոշակը կշարունակի վճարել Ռուսաստանը։ Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ համաձայնագիրը հետադարձ ուժ չունի եւ հետին թվով կիրարկելի չէ։