«Հրապարակ»․ Արարողությունը գեղեցիկ էր, բայց հարթ չանցավ

«Հրապարակ»․ Արարողությունը գեղեցիկ էր, բայց հարթ չանցավ

Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, երդվեցին ՀՀ նախագահի նստավայրում՝ խոստանալով «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։

Արարողությունը գեղեցիկ էր, բայց հարթ չանցավ։ Նախ, կառավարության ոչ ամբողջական կազմն էր երդվում՝ մի մասը դեռ չեն նշանակվել, անգամ կառավարության կառուցվածքը դեռ հաստատված չէ, եւ հասկանալի չէ՝ եթե խորհրդարանը, ենթադրենք, չհաստատի Փաշինյանի պատկերացրած կառուցվածքը, ամեն ինչ զրոյի՞ց են սկսելու։ Երեկ նախագահականում ներկա չէր եւ չերդվեց առողջապահության նախարարը՝ նա գործուղման էր, իսկ Սուրեն Պապիկյանին չհաջողվեց հարթ արտաբերել կարճ տեքստը։