Գեղամ Ղարիբջանյանի դուստրը՝ ՊԵԿ պաշտոնյա

Գեղամ Ղարիբջանյանի դուստրը՝ ՊԵԿ պաշտոնյա
Անի Ղարիբջյանյան

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար, Իրանում և ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանի դուստրը՝ Անի Ղարիբջյանյանը, 2018 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է ՊԵԿ գործերի կառավարման վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ։

ՊԵԿ կայքում, չնայած այն հանգամանքին, որ մանրամասն ներկայացված է այս պաշտոնի անձնագրի գործառույթները և անգամ պաշտոնյայի աշխատավարձի չափը՝ մոտ 257 հազար դրամ, նշված չէ՝ արդյոք նշանակումը կատարվել է մրցույթո՞վ, թե՞ ոչ։ ՊԵԿ պաշտոնական կայքում պարզապես նշված է՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել է Անի Գեղամի Ղարիբջանյանը: Անի Ղարիբջանյանը ՊԵԿ էր տեղափոխվել ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Անիի հայրը հետ կանչվեց դեսպանական պաշտոնից։ Չնայած սրան, համակարգում այս նշանակման հետ վստահաբար նշում են, որ դրանում, իհարկե, դեր խաղացին Գեղամ Ղարիբջանյանի կապերը։