Ընկույզը՝ դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն միջոց

Ընկույզը՝ դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն միջոց

ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկույզը համարվում է լավագույն միջոցը դեպրեսիան հաղթահարելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են 26 հազար մարդու։ Նրանց բաժանել են տարբեր խմբերի, որոնց մի մասը ամեն օր օգտագործել են ընկույզ, իսկ մյուս մասը՝ կամ շատ հազվադեպ, կամ չեն օգտագործել ընկույզ։ Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր օրական գոնե 25 գրամ ընկույզ են օգտագործում, շատ ավելի քիչ են ընկնում դեպրեսիայի մեջ, քան նրանք, որոնց սննդակարգում ընկույզը կամ հազվադեպ է հայտնվում կամ բացակայում է իսպառ։ Մասնագետները նշում են, որ ընկույզը նաեւ դանդաղեցնում է մարդու օրգանիզմի բնական ծերացման ընթացքը եւ բարելավում կոգնիտիվ ֆունկցիաները։