Հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան

Հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան

«Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնի։ Իրենք ո՞ւր էին։ Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցի՞ց փախնեմ, ո՞վ են իրենք։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում»։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով կալանավորման հիմքերին։

Այս հայտարարությունից հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմելով դատարանին՝ հարցրե՞ց՝ հայտարարություն անել կարելի է, Քոչարյանն ասաց․ «Արա, արա, հայտարարություն արա»։

 Դատարանը դատախազին հայտարարություն անել չթույլատրեց, Քոչարյանին հորդորեց կոռեկտ լինել։