Սևանի աղետալի վիճակի պատճառներից մեկն էլ խեցգետնի հարյուրավոր տոննաների արտահանումն է

Սևանի աղետալի վիճակի պատճառներից մեկն էլ խեցգետնի հարյուրավոր տոննաների արտահանումն է

ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Սևանի հարցով  ԱԺ-ում աշխատանքային նիստ է հրավիրվելու, որին հրավիրվել են Գեղարքունիքի մարզպետը, բնապահպանության նախարարը, բնապահպաններ։  Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը, որոնք շաբաթ-կիրակի օրերին Սևանից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել Վրաստան՝ թունաբանական փորձաքննության, այս օրերին բնապահպանների հետ բազում կոնսուլտացիաներ են անցկացրել։ 

Զոհրաբյանի  գնահատմամբ՝ Սևանի վիճակը ֆորսմաժորային և անգամ աղետալի է, ինչի պատճառներից մեկն էլ տարիներ ի վեր խեցգետնի անկառավարելի որսն է, և տարբեր արտնոնյալների կողմից հատուկ ինքնաթիռների ռեյսերով խեցգետնի հարյուրավոր տոննաների արտահանումը, ինչի հետևանքով այսօր լճում խեցգետնի ծավալների հսկայական պակաս կա։ 
«Պարզվում է, որ հիմա էլ Չինաստանից բերում են «ուլտրա» վերջին կարգի ցանցեր, որոնք ամենափոքր խեցգետինները ևս որսում են»,-ասում է Զոհրաբյանը։

Նա  առաջարկելու է, որ առնվազն 2-3 տարով Հայաստանում մտցվի խեցգետնի որսի արգելք։