Մի հատ բան եմ քցում թրոլլինգ արեք, ֆռցրեք, ասեք էս ա էս բ*զ-ի տղեն (տեսանյութ)

Մի հատ բան եմ քցում թրոլլինգ արեք, ֆռցրեք, ասեք էս ա էս բ*զ-ի տղեն (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը, դատարանի բակում էլ՝ Քոչարյանին դեմ եւ կողմ քաղաքացիները շարունակում են ակցիաները։ Ավելին՝ Քոչարյանի աջակիցները արեւից պաշտպանվելու համար մեծ չափսի անձրեւանոցներ են տեղադրել դատարանի բակում։ Փոխադարձ վիրավորանքներ կողմերը շարունակում են իրար հասցնել։

Հետաքրքիր է, որ մեր նկարահանման պահին տեխնիկան պատահաբար ձայնագրել է Քոչարյանի 2 աջակցի զրույցը՝ Քոչարյանին դեմ արտահայտվող Հայկազի մասին։

Քոչարյանի տղամարդ աջակիցը մյուսին ասում է. «Աղվանը ո՞ւր ա, մի հատ բան եմ քցում՝ ոնց ա նստած Հայկազը խաղ ա խաղում, քցեք, թրոլլինգ արեք, ֆռցրեք, ասեք էս ա էս բ*զ-ի տղեն, որ եկել ա շահեր ա պաշտպանում։ Աղվանին քցել եմ, վերցրեք»։

Ինչին ի պատասխան Քոչարյանին կին աջակիցն ասում է. «Հեսա, հեսա, հեսա»։

Մարմասները՝ տեսանյութում։