«Իմ քայլի» պատգամավորը միջնորդ վարկատուների դեմ օրենքի նախագիծ է մշակում 

«Իմ քայլի» պատգամավորը միջնորդ վարկատուների դեմ օրենքի նախագիծ է մշակում 

«Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր իր օգնականի հետ կապ հաստատել այն քաղաքացիներին, ովքեր վարկ են վերցրել՝ վարկային միջնորդության ծառայություն առաջարկող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների միջնորդությամբ և դրա դիմաց վճարել են 10 տոկոսից ավելի միջնորդավճար։ Տեղադրված էր նա օգնականի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 093166540: 
Հովիկ Աղազարյանին հարցրեցինք ինչ նպատակով է հավաքում այդ քաղաքացիների տվյալները։ Ասաց, որ պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով կառաջարկվի վարկերի դիմաց 30 տոկոսի չափ միջնորդավորված վճար պահանջող կազմակերպությունների և անձանցից տուժածներին փոխհատուցել։
Հարցին, թե ունի՞ օրենսդրական փաթեթի ազդեցության գնահատական, որքա՞ն այն կնստի պետության վրա, իմքայլական պատգամավորը պատասխանեց․ «Իրենցից, ովքեր սարսափելի միջնորդավճար են վերցրել։ Ես ինքս 1․5 տարի առաջ հայտնվել էին նման իրավիճակում, երբ  միջնորդին, որը արագ վարկի հայտարարություն էր տվել, նման գումար վճարեցի »։
Այսինքն՝ այդ գումարները պետությունից չեն լինելու, այլ միրջնորդներից, որոնց անունները պարոն Աղազարյանը այս պահին չի հստակեցնում։