UFC-ն խստացրել է Լաս Վեգասի մրցաշարի մասնակցության կանոնները

UFC-ն խստացրել է Լաս Վեգասի մրցաշարի մասնակցության կանոնները

Բացարցակ մենամարտերի առաջնությունը (UFC) խստացրել է Լաս Վեգասի մրցաշարում մասնակցել ցանկացողների առաջ դրված պահանջները։ Մրցաշարը տեղի է ունենալու մայիսի 31-ին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ հրապարակման, բոլոր մենամարտիկները պետք է երկու թեստ հանձնեն, պարզելու համար թե ունեն արդյոք կորոնավիրուս, թե ոչ։

Ընդ որում, առաջին թեստը պետք է հանձնեն գրանցման ժամանակ հյուրանոցում, երկրորդը՝ կշռման պրոցեդուրայի ժամանակ։ Եթե նույնիսկ մեկ թեստը լինի դրական, ապա մարզիկն իր ողջ թիմի հետ պետք է սպասի հյուրանոցում մինչեւ առաջնության բժշկական մասի պատասխանատուների որոշում կայացնելը։