«Բրեքսիտի» մասին օրինագիծն ընդունվեց, սակայն «Բրեքսիտը» կհետաձգվի

«Բրեքսիտի» մասին օրինագիծն ընդունվեց, սակայն «Բրեքսիտը» կհետաձգվի

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն ընդունեց երկրորդ ընթերցմամբ «Բրեքսիտի» մասին օրենքի նախագիծը, սակայն ԵՄ կազմից «մառախլապատ Ալբիոնի» դուրս գալու բուն գործընթացը կհետաձգվի։ Այս մասին հայտնում է BBC-ն, նշելով, որ 329 պատգամավոր կողմ է քվեարկել, 299 պատգամավոր՝ դեմ։

Նշենք, որ պառլամենտը մերժել է մեկ այլ նախագիծ, որի ընդունման դեպքում Լոնդոնը դուրս կգար ԵՄ կազմից հոկտեմբերի 31-ին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հիասթափված է, քանի որ երկիրը հետագա ավելի լուրջ անորոշության առաջ է կանգնած։