Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։

Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։