Նարեկ Մալյանը ԵՊՀ-ում անում է Սորոսի թաղումը

Նարեկ Մալյանը ԵՊՀ-ում անում է Սորոսի թաղումը

Երեկ «Ռեստարտի» տղաների կողմից հարձակման ենթարկված Նարեկ Մալյանը ԵՊՀ-ում քիչ հետո կազմակերպելու է սորոսականների թաղումը։

«Մոտ 14 հոգով եկան, տեսան ու «սպանեցին» ինձ։ Բայց, դե իրականում, ես Դավիթին մերկացրեցի, իրենց տեսանյութում կա, ինքը տկլոր է մտել քաղմաս»,- ասում է Նարեկ Մալյանը։
Մի քանի րոպե առաջ Նարեկ Մալյանն իր էջում տեղադրել է ծաղկեպսակի լուսանկար՝ հետևյալ գրությամբ՝

Սորոսի քաղաքացիական հոգեհանգիստը ժամը 13:00 ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց
«Սիրելի Լարիսա Մինասյանին Մայր ԲՈւՀ-ից»:

Գիշերվանից Մալյանը երեք անգամ մտել է «լայվ» և իր անելիքների մասին որոշ մանրամասներ հայտնել։ Մասնավորապես, որ առանց թիկնապահների շրջում է՝ ինքն ապահովելով իր անվտանգությունը։

«Կենսակերպս չեմ ցանկանում փոխել: Ասել, որ կանախտեսելի չէր սա, ծիծաղելի է, կանխատեսել էի, որ կսպառվի ապուշների զինանոցն ու իրենք գործի կդնեն ապուշության գագաթնակետը՝ ֆիզիկական հարձակումն ինձ վրա»,-ասում է Նարեկը։

Անդրադառնալով ֆեյսբուքյան գրառումներին, թե ինքը ԵՊՀ-ում «ստրելկա է անում»՝ Նարեկը պարզաբանեց, թե ինչպես է ինքը դա անում՝ ասելով, որ իր «ստրելկաների ու դրա հետևանքների մասին կարող եք հարցնել սիրելի «ռեսթարթի» Սորոսի վաստակներին, Դավիթ Սանասարյանին, կարծում եմ՝ ինքը կպատմի իր 2010 թվականի փորձից, թե ինչ եղավ, երբ ինքը իմ հետ «ստրելկա եղավ»։ Կամ հարցրեք բառիգության համար կառավարությունից հեռացածին, ի դեպ, ձեզ էշ-էշ օգտագործեցին»,-ասում է Նարեկը։

Նա նշում է, որ նրա թշին թարմ են իր հայրական ապտակները։
Նա նաև պարզաբանեց, որ այնպես է խփել, որ ինչ-որ մեկի ատամները թափվել են։