Հակոբ Շահգալդյանը պարտվել է Բջնիում և իր ծննդավայր Ալափարսում

Հակոբ Շահգալդյանը պարտվել է Բջնիում և իր ծննդավայր Ալափարսում

Չարենցավան խոշորացված համայնքում, ինչպես տեղեկացրել ենք, այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն` իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքով էական առավելությամբ հաղթում է ՔՊ-ին և «Ապրելու երկիր» կուսակցությանը: 

Համայնքի տեղամասերի մեծ մասում նա առաջատար է, միայն Բջնիում և Ալափարսում է, որ պարտվել է ՔՊ-ին: Ալափարսը, նկատենք, Հակոբ Շահգալդյանի ծննդավայրն է, որտեղ ինքը, փաստորեն, 120 ձայնի տարբերությամբ պարտվել է ՔՊ-ին` հավաքելով 380 ձայն, իսկ ՔՊ-ի ձայները 540 են: Նշենք, որ ՔՊ-ի թեկնածուն ևս ծնունդով Ալափարսից է:

Ստացվում է` Հակոբ Շահգալդյանի համագյուղացիները կամ տպավորված չեն Շահգալդյանով ու նրա աշխատանքով, կամ տպավորված են ՔՊ-ի խոստացած ապագայով, դրա համար էլ նախընտրել են իրենց գյուղը շարունակել թողնել ոչ թե գործող քաղաքապետի հոգածությանը, այլ հանձնել ՔՊ-ի տիրապետությանը: Կամ պարզապես նրանք նախընտրել են ոչ թե Հակոբ Շահգալդյանի ներկան, այլ ՔՊ-ի «ապագան»: