Ապստամբություն Տաջիկստանի բանտերից մեկում կա 29 զոհ

Ապստամբություն Տաջիկստանի բանտերից մեկում կա 29 զոհ

Տաջիկստանում, խիստ հսկողության ռեժիմի քրեակատարողական հիմնարկներից մեկում ապստամբություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 29 բանտարկյալ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով այդ երկրի Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկատվությունը։ Ըստ հրապարակման, ԻՊ ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսացող մոտ 30 բանտարկյալներ երեք հսկիչի պատանդ են վերցրել ու սպանել նրանց։ Նրանք եղել են զինված դանակներով ու պահանջել են իրենց ազատ արձակել։ Ավելի ուշ հանցագործների միջեւ է սկսվել կռիվ։ Հիմնարկի ղեկավարությունը ծայրահեղ քայլի է դիմել ու հրազենային կրակով հանդարտեցրել ամեն բան։ Ներկայումս իրավիճակը գտնվում է հիմնարկի ղեկավարության վերահսկողության ներքո։ Քննչական մարմինները պարզում են դեպքի մանրամասները։