Նիկոլ Փաշինյանի հայրը տեղափոխվել է հիվանդանոց

Նիկոլ Փաշինյանի հայրը տեղափոխվել է հիվանդանոց

Մեկ ժամից ավելի է՝ ինչ լուրեր էին շրջանառվում, որ «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հորը՝ Վովա Փաշինյանին։

Տեղեկությունը ԲԿ-ից չմեկնաբանեցին։ Մինչդեռ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ պարզապես հայրը բժշկական կենտրոն է տեղափոխվել բուժզննման նպատակով․ «Ատամների համար էր գնացել, բայց ընդհանուր ստուգում անցավ»։

Նա նաեւ նշեց, որ հայրը այս պահին ԲԿ-ում չի գտնվում, ստուգումներն անցնելուց հետո հեռացել է այնտեղից։