Իր ատամհատիկի օրը, իմ հրաշք արջուկը, իր նկարն է ուսումնասիրում

Իր ատամհատիկի օրը, իմ հրաշք արջուկը, իր նկարն է ուսումնասիրում

Անցյալ տարի լույս աշխարհ եկավ Արփինե Հովհաննիսյանի որդին։ Փոքրիկը ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջնեկն է։

Օրերս Արփինե Հովհաննիսյանը սոցցանցում լուսանկար է տեղադրել՝ տեղեկացնելով, որ որդու ատամհատիկն են տոնել, ըստ որի փոքրիկն ընտրել է ճարտարագետի մասնագիտությունը:«Իր ատամհատիկի օրը, իմ հրաշք արջուկը, իր նկարն է ուսումնասիրում»,-լուսանկարին կից գրել է մայրիկը:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանն ամուսնացել է 2020թ․-ին։ Նրա ընտրյալը վիրաբույժ, «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է: