Միահամուռ պայքարում են Ազգային ժողովը ցրելու․․․

Միահամուռ պայքարում են  Ազգային ժողովը ցրելու․․․

Ինչքան ուզում եմ Իմքայլական նախարարների ու պատգամավորների կողմից հրապարակած թղթերի մեջ, ի օգուտ գործող իշխանության , տրամաբանություն գտնել, չեմ կարողանում։ Էդ «բարաթը» ավելի շատ Փաշինյան Նիկոլին է վնաս, քան Ծառուկյան Գագոյին։ Ասենք թե Ծառուկյանը 2017 թվականին ընտրակաշառք է բաժանել Գեղարքունիկում, մի հարյուր տեղ էլ հետը և ընտրությունն էլ լեգիտիմ չի եղել։ Հետո՞, դրանից Նիկոլին ինչ օգուտ։ Բոլորը միասին, պատգամավորներ, նախարարներ, ԱԱԾ, հրապարակելով նման թղթեր, կասկածի տակ են դնում 2018 թվականի ընտրության արդյունքները։ Այսինքն միահամուռ պայքարում են Ազգային ժողովը ցրելու համար։ Մինչև այդ էլ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ընտրակաշառքների մասին, փաստորեն իմացել ու լռե՞լ է։ Հիմա թող բացատրի՝ ինչու՞ է լռել։ Ինչու՞ է երկու տարի շարունակ հանցավոր լռություն պահպանել, հիմա «խոսելը եկել է»։ Պատգամավորներով, նախարարներով, ԱԱԾ- ով կտրում են այն ճյուղը, որի վրա վարչապետը նստած է։