Ռուսական ինքնաթիռը ներխուժել է Լեհաստան. մեղքն ընդունել են

Ռուսական ինքնաթիռը ներխուժել է Լեհաստան. մեղքն ընդունել են

Ռուսական Սու-24ՄՌ ռազմական ինքնաթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը: 
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ Գդանսկի ծոցի արևելյան հատվածում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

Ինչպես նշել են Լեհաստանի հրամանատարությունից, միջադեպի պատճառը եղել է ռուսական ինքնաթիռի նավիգացիոն համակարգի անսարքությունը։ Այն «խախտել է Լեհաստանի օդային տարածքը 6,5 կմ առավելագույն խորության վրա եւ այնտեղ մնացել 1 րոպե 12 վայրկյան»։

«Ինքնաթիռի թռիչքը վերահսկվել է Լեհաստանի զինված ուժերի ռադիոտեղորոշիչ համակարգերի կողմից։ Թռիչքի երթուղին անմիջապես փոխվել է ՌԴ ԶՈւ նավիգատորի միջամտությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լեհաստանի օդային տարածքի վերահսկողության հերթապահ ծառայությունները կապ են հաստատել ռուսական կողմի հետ, որը հաստատել է Լեհաստանի օդային տարածքի խախտումը և հայտնել, որ դա տեղի է ունեցել Սու-24ՄՌ ինքնաթիռի նավիգացիոն համակարգի խափանումների պատճառով։