Արարատ Միրզոյանն ընկերներով մեկնել է «տժժալու»

Արարատ Միրզոյանն ընկերներով մեկնել է «տժժալու»

Մենք այսօր գրել էինք, որ ՀՀ ԱԺ երկու մեծ պատվիրակություն է մեկնել այս օրերին Եւրոպա։ Մեկը՝ Նիդերլանդներ, Մյուսը՝ Սերբիա։ Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Բելգրադ է մեկնել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը եւ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, ով զբաղվում է ԱԺ տնտեսական հարցերով՝ ավտոտնակից սկսած՝ զուգարանի թղթի ապահովումից վերջացրած:

Հարց է առաջանում՝ ինչու է Մելիքսեթյանը մեկնում Բելգրադ եւ ինչ կարող է անել նա Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովում: Առավել եւս նրա այցն անհասկանալի է դառնում, քանի որ պատվիրակության կազմում է ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաեւ Միրզոյանի խորհրդականը։ Փաստորեն Արարատ Միրզոյանն ընկերներով-ընկերուհիներով մեկնել է «տժժալու»։