Հայտնաբերվել է Գավառում կորած քաղաքացու դին. նրան գտել են մերկ

Հայտնաբերվել է Գավառում կորած քաղաքացու դին. նրան գտել են մերկ

Հայտնաբերվել է Գավառում կորած քաղաքացու դին: Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ 
այսօր փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են 1983 թվականին ծնված Բագրատի մերկ դին: Մեզ փոխանցեցին նաև , որ  մահացածը երկար տարիներ ապրել  է Ռուսաստանի դաշնությունում, նա վերջերս է  վերադարձել Հայաստան:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տարեկան) փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել։