Ջհանգիրյանը պատասխանել է հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ

Ջհանգիրյանը պատասխանել է հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ

Ես իմ կյանքում ընդհանրապես երեք անգամ եմ հրաժարական տվել։ Մեկը 97 թվականին է եղել, երբ արդարադատության նախարարության առաջին տեղակալն եմ եղել, մյուսը 2000 թվականին է եղել, երբ զինվորական դատախազ էի,  իսկ վերջինը 2008-ին է եղել,երբ եկել եմ հրապարակ ու միացել համաժողովրդական շարժմանը։ Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը՝ պանասխանելով հարցին, թե սենսացիոն ձայնագրության հրապարակումից հետո արդյոք չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես երբեք որևէ մեկի պարտադրանքի արդյունքում հրաժարական չեմ տվել։ Ի՞նչն է ստվերում, ի՞նչն եմ ստվերում։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ես առհասարակ ինչ պայմաններում եմ ընտրվել ԲԴԽ անդամ։ Նոյեմբերյան իրադարձություններից հետո եմ ընտրվել։ Դուք հիշում եք՝ ինչ էր կատարվում, կառավարության շենքը ջարդեցին, ԱԺ նանխկին նախագահին ծեծեցին և այլն։ Բոլոր մեղադրյալները ի վերջո ազատվեցին ու որևէ մեկի նկատմամբ կալանք չեղավ, ավելին՝ շատերին նկատմամբ կասկածները հերքվեցին ու պատահական չէ, որ այդ մասսայական անկարգությունների գործերով մեկ կամ երկու մարդ է ենթարկվում պատասխանատվության։ Չեմ ասում, թե Վարդազարյանն է կազմակերպել , պարզապես նկարագրում եմ իրավիճակը, որից հետո ես համաձայնություն եմ տվել ստանձնել այս պաշտոնը»,- հավելեց նա։