Ֆրանսիայում բացվել է «Արմենլիվրես» հայերեն գրքի 17-րդ ցուցադրությունը

Ֆրանսիայում բացվել է «Արմենլիվրես» հայերեն գրքի 17-րդ ցուցադրությունը

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Արմենլիվրես» հայերեն գրքի 17-րդ ցուցադրության բացումը՝ Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Գրիգոր Խաչատրյանի ներկայությամբ։ Այս մասին տեղեկացրել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Լյուկ Կարվոնասը։

Հայամետ գործչի խոսքով, Alfortville MCA-ի կողմից կազմակերպված տոնավաճառում ներկայացված են ավելի քան 1200 գրքեր, կազմակերպվում են կրթական սեմինարներ, մանկական կոմիքսների մրցույթ, տարբեր հանդիպումներ և այլն։

«Այս գեղեցիկ ցուցահանդեսը մեծապես նպաստում է հայկական մշակույթի ընդհանուր տարածմանը և յուրաքանչյուր հրատարակության համար հյուրընկալում է գրեթե 2000 այցելուի: Սպասում ենք ձեզ այս տարի մինչև նոյեմբերի 27-ը»,-գրել է Կարվոնասը։