Ջոնսոնը հարցազրույցի համար 1 մլն եվրո է ուզել Կառլսոնից

Ջոնսոնը հարցազրույցի համար 1 մլն եվրո է ուզել Կառլսոնից

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը պատմել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն իրենից մեկ միլիոն դոլար է ուզել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը պարզաբանող հարցազրույցի համար: 
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Կառլսոնը Ջոնսոնին անվանել է «մարդ, որը 2022 թվականին ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ իր ձեռքով» է տորպեդահարել ռուս-ուկրաինական խաղաղ պայմանավորվածությունները և այդ պատճառով էլ պատասխանատվություն է կրում հարյուր հազարավոր մարդկանց մահվան համար։

Ամերիկացու պնդմամբ, ինքը Ջոնսոնին հարցում է ուղարկել այն բանից հետո, երբ պաշտոնաթող քաղաքական գործիչն իրեն «Կրեմլի գործիք» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի համար: Սկզբում, լրագրողի խոսքով, իրեն մերժել են, բայց հետո ֆինանսական պայմաններ են ներկայացրել։

Վերջիվերջո նրա խորհրդականներից մեկն ասել է․ «Նա ձեզ հետ կխոսի, բայց դա միլիոն դոլար կարժենա։ Նա մեկ միլիոն ԱՄՆ դոլար է ուզում՝ ոսկով կամ բիթքոինով»,-պատմել է Կառլսոնը Blaze պարբերականին տված հարցազրույցում։