Տգեղ է, երբ օգնում ես, բայց քեզ մոռանում են

Տգեղ է, երբ օգնում ես, բայց քեզ մոռանում են

Ամբողջ Հայաստան աշխարհի թուքումուրն իր վրա վերցնելով Նիկոլ Փաշինյանը փրկարարներ, օգնություն է ուղարկել Թուրքիա, պարզվում է, որ դրա մասին չի հիշատակվել։ Թուրքական պետական Անատոլիական գործակալությունը հոդված է հրապարակել «Բազմաթիվ երկրներ որոնողափրկարարական խմբեր են ուղարկել Թուրքիա» վերնագրով, որում թվարկվում է, թե որ երկրից քանի փրկարար է ժամանել։ Հոդվածի ամսաթիվը այսօրվա՝ փետրվարի 8-ի է, սակայն դրանում ի թիվս մյուս երկրների չի նշվում Հայաստանը։ Պատահականությու՞ն է սա։ Ինչու՞ չի նշվում Հայաստանի անունը։ Թուրքիան անգամ արհավիրքի օրերին իր դիվանագիտական քաղաքականությունն է բանեցնում։

Բա ո՞նց։ Թուրքական ասացվածք կա՝ նեղ օրին բարեկամդ է հասնում։ Նա չի ուզում իր լուր աշխարհի հայտնել, որ Հայաստանը կամ որևէ երկիր, որ իր կողմից ,, ցեղասպանված է,, , կարող է իրեն օգնել կամ իր բարեկամը լինել։ Շատ էլ թե Փաշինյան Նիկոլն ու իր թիմն ուզում են, որ արար աշխարհն իմանա, թե ինչքան նվիրված են իրեն։ Ինքը չի ուզում, որ աշխարհն արձանագրի, որ Հայաստանը Թուրքիայի բարեկամն է և առաջիններից է օգնության ձեռք մեկնել նրան։

Թուրքական լրատվամիջոցներում պարզապես տեղ է գտել հայտարարություն, որտեղ նշվել են բազմաթիվ երկրների ղեկավարների հեռախոսազրույցները նախագահ Էրդողանի հետ, որի շարքում հիշատակվել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։ Իհարկե, գեղեցիկ չէ, երբ օգնում ես, որ բարձրաձայնեն, բայց էլ ավելի տգեղ է, երբ օգնում ես, բոլոր օգնողներին հիշատակում,  քեզ մոռանում են։ Դա քեզ չեն մոռանում, Հայաստանն են լուսանցքից դուրս հանում։