Նոր վարչապետը կհանդիպի ԵՄ բոլոր առաջնորդների հետ

Նոր վարչապետը կհանդիպի ԵՄ բոլոր առաջնորդների հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը 2025 թվականին բանակցություններ կվարի ԵՄ հետ՝ պաշտպանական ոլորտում համագործակցության օրակարգով։ Վերջին հինգ տարում սա կլինի առաջինը, երբ բրիտանական վարչապետը կհանդիպի ԵՄ անդամ բոլոր 27 երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Դեկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կհանդիպի Ստարմերի հետ եւ պաշտոնապես նրան կփոխանցի վերոնշյալ բանակցությունների հրավերը։

Բանակցությունները կանցկացվեն փետրվարի 3-ին՝ Բելգիայում։ Պարբերականը նշում է, որ բրիտանական կառավարության ղեկավարը կընդունի հրավերը։ Հանդիպմանը սպասվում է, որ կստորագրվի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ԵՄ հետ նոր համաձայնագիր։ Այս ամենը, ըստ պարբերականի, վկայում է այն մասին, որ Լոնդոնի եւ Բրյուսելի հարաբերություններում նկատվում է դրական տեղաշարժ։ Նախատեսվում է, որ 2025 թվականի կեսերին տեղի կունենա Լոնդոն-Բրյուսել գագաթնաժողովը, որը կթարմացնի երկկողմ հարաբերությունները։