Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով վեցերորդ մարդն է մահացել

Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով վեցերորդ մարդն է մահացել

Իտալիայում, Բրեչիի հիվանդանոցում մահացել մի կին, ով հոսպիտալացվել էր Կրեմ քաղաքից։ Նրա մոտ առկա է եղել կորոնավիրուս։ Նա վեցերորդ մարդն է, որ կորոնավիրուսից մահացավ Իտալիայում։ Այս մասին հայտնում է RAI-ն։ Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ բացահայտվել է 224 դեպք։ Ամենից շատ վիրուսակիրները գտնվում են Լոմբարդիա նահանգում։ Չինաստանից եւ Հարավային Կորեայից հետո, Իտալիան երրորդ երկիրն է COVID-19 վիրուսով հիվանդացածների թվով։ Հյուսիսային շրջաններում կարանտին է հայտարարվել։