Հրդեհ Տաշիրում

Հրդեհ Տաշիրում

Փետրվարի 23-ին, ժամը 12:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:57-ին: Այրվել է Թումանյան փողոցի տներից մեկին պատկանող հարակից կուտակած մոտ 150 հակ անասնակեր: