Ինչպես են պոլիկլինիկաները աշխատում անսիմպտոմ հիվանդների ու կոնտակտավորների հետ 

Ինչպես են պոլիկլինիկաները աշխատում անսիմպտոմ հիվանդների ու կոնտակտավորների հետ 

Նախարար Թորոսյանի հրամանով՝ հետայսու Covid-2019-ով վարակված անսիմպտոմ կամ թեթև ընթացքով հիվանդները, բուժվում են տանը և նրանց սպասարկում են պոլիկլինիկաները։ «Հրապարակը» կապ հաստատեց մայրաքաղաքի 2 պոլիկլինիկաների հետ՝ պարզելու, թե ինչպես են կազմակերպում Covid-2019-ով վարակված պացիենտների բուժումը։ Թիվ 4 պոլիկլինիկայի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ուղղեց՝ բուժել չէ, հսկել։

Հիշեցնենք, որ պոլիկլինիկաներում ախտորոշում չի կատարվում, թեստավորումից հետո ախտորոշված հիվանդները, որոնք հիվանդությունը տանում են թեթև կամ նրանց հետ կոնտակտավորները ԱՆ որոշմամբ լինում են պոլիկլինիկաների բժիշկների հսկողության տակ։
Հարցին, թե պոլիկլինիկայից ինչպե՞ս են հետևելու, որ մարդու մոտ հիվանդությունը չի խորացել, թոքաբորբը չի զարգացել,  պոլիկլինիկայի տնօրենն ասաց․«Անընդհատ կապի մեջ ենք, օրական մինիմում՝ 2 անգամ։ Եթե հևոց , հազ կամ ինչ-որ բան ավելանում է, զանգ ենք տալիս «Շտապ օգնությունը» գալիս է, եթե վիճակը էն չէ, տանում են հիվանդանոց։ Հիշեցնենք նաև , որ այս հիվանդության ընթացքը 15 տոկոսի մոտ լինում է անկանխատեսելի և հանկարծահաս, երբ նորմալ ինքնազգացողոթյուն ունեցող հիվանդը կարող է հաշված ժամերի ընթացքում դառնալ ծայրահեղ ծանր և ենթակա լինել վերակենդանացման։

Ինչպես հայտնել էր առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը մեզ հետ զրույցում, նախարարության կողմից բուժհիմնարկներին Covid-2019-ի բուժման ադապտացված ուղեցույց չի տարմադրվել, որովհետև այն չկա։
ԻՆչ սխեմայով են անում, ուրեմն։Վարդան Հովհաննիսյանն ասաց․«Սիմպտոմատիկ բուժում, ինչով որ ամբողջ աշխարհը առաջնորդվում է»։ Հարցրեցին, որ հիվանդներից շատերը մահանում են հիվանդության հետևանքով զարգացող տրոմբոզից, նման բուժում անցկացնո՞ւմ են։ Բժիշկը Հովհաննիսյանը զարմացավ հարցից ու հարցրեց՝ կապ ունե՞մ բժշկության հետ։

Հավելենք, որ ՌԴ-ում տասնյակ, հարյուրավոր հիվանդներ բուժած Վիգեն Մալխասյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ, որ հիմնական մասին նշանակում է անտկոգուլյանտներ (արյան մակարդելիության, արյունը ջրիկացնող պրեպարատներ): Վարդան Հովհաննիսյանին հարց ուղղեցինք՝ նշանակու՞մ են նման պրեպարատներ, նա էլ ավելի զարմացավ ու հարցրեց՝ ու՞մը, ինչի՞ համար, ոչ։ «Գնում է սիմպտոմատիկ բուժում, այսինքն՝ եղած սիմպտոմների նկատմամբ բուժում,ոնց որ ա ամբողջ աշխարհն է առաջնորդդվում․ վիրոյսի նկատմամբ չկա դեղորայք, որ տանք, հիվանդի մոտ զարգացա՞վ ինչ-որ մի բան, տվյալ զարգացած սիմպտոմի նկատմամբ է բուժում կատարվում։ Իսկ եթե կա թոքաբորբ․ պետք է ճշտվի,․ դա ինչ թոքաբորբ է, վիրուսայի՞նն է, թե բակտերիալ ու համաձայն դրա է արվում։Նորից եմ ասւոմ՝ չկա տենց սխեմա, աշխարհը հրաժարվել է սխեմաներից» ։

Եվս մեկ հարց, մարդը ենթադրենք՝ հազ ու հևոց չունի, բայց թոքաբորբ է տանում, ինչպե՞ս են դա արձանագրում։ Բժիշկ Հովյաննիսյանն ասում է՝ թոքերն են լսում, ուղեգրում են, ռենտգեն են անում, KT են անում։Եվ վերջին հարցը՝ բավականացնո՞ւմ են պոլիկլինիկայի բժիշկները՝ հարկ եղած դեպքում՝ նաև տներ այցելություններ կատարելու համար։ Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ այո։ Իհարկե, նա դժվարացավ պատասխանել, թե այս պահին կորոնավիրուսով քանի՞ հիվանդ ունեն։ Միայն ասաց, որ քիչ են ու ավելացրեց՝ բոլորի տնրերով չեն շրջում, հեռախոսով են կապ պահում։
Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրենն էլ առաջարկեց իրեն քաղաքական հարցեր չուղղել, քաղաքական հարցերով դիմել նախարարություն։