Երկու ամերիկացի ոստիկան ինքնասպան է եղել Կապիտոլիումի վրա հարձակումից հետո

Երկու ամերիկացի ոստիկան ինքնասպան է եղել Կապիտոլիումի վրա հարձակումից հետո

Միացյալ Նահանգներում երկու ոստիկան ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ հարձակում է տեղի ունեցել Վաշինգտոնի Կապիտոլիումի վրա։ Այս մասին հայտնում է Washington Post պարբերականը։ Ավելի վաղ, խոսվում էր մի ոստիկանի ինքնասպանության մասին, որը ականատես էր եղել Կապիտոլիումի գրոհին։

Նշենք որ Վաշինգտոնյան անկարգություններին հաջորդած շաբաթվա ընթացքում ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում անվտանգության ապահովման համար ծախսվել է մոտ 9 միլիոն դոլար։ ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունից տեղեկացրել են, որ ի հայտ եկած նոր մարտահրավերներին դիմագրավելու համար իրենք հաճախ են վերանայում ներքին անվտանգության ապահովման արդեն եղած կանոնակարգերը, քանի որ նման դեպքերը բացահայտում են անվտանգության համակարգերի խոցելի տեղերը։