Լեւոն Քոչարյանը՝ հոր վերաբերյալ նիստին. ֆոտո

Լեւոն Քոչարյանը՝ հոր վերաբերյալ նիստին. ֆոտո

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այս պահին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որտեղ դատարանը քննելու է Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Նիստին ներկա են Քոչարյանի աջակիցները, մի մասը դրսում են, քանի որ նիստերի դահլիճում տեղ չկա։

Նիստին ներկա է նաեւ Քոչարյանի որդին՝ Լեւոնը, որը տեւական ժամանակ չէր կարողանում նիստերի դահլիճ մտնել, սակայն, այնուհետեւ դա նրան հաջողվեց։

Նշենք, որ Քոչարյանի ընտանիքի անդամներից միայն Լեւոնն է հոր վերաբերյալ նիստին ներկա։