Հասարակություն

Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի

Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի։ Դատարանը փոխեց խափանման միջոցը՝ կիրառելով գրավ՝ 10 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորից ինչ-որ հողեր օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։ 

Ասլանյանի կատարած արարքը նյութական վնաս չի պատճառել պետությանը և 2.7 ամիս կալանքից հետո այսօր դատարանը փոխեց խափանման միջոցը։

ՀԳ Մենք տեղեկացանք, որ Մամիկոն Ասլանյանն արդեն մի քանի օր է պատրաստվում էր ազատ արձակվելուն, որովհետեւ կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են եւ բոլոր վկաներն արդեն դատարանում հարցաքննվել են։ Նա առավոտյան հրաժեշտ է տվել խցակիցներին, իր թողած իրերը բաժանել է կալանավայրում մնացողների միջեւ։ Եւ անգամ նրա մտերիմները սեղան են պատվիրել՝ իր սիրելի ռեստորանում, որ նշեն նրա ազատ արձակվելը։ Հիշեցնենք, որ նա 2,8 ամիս գտնվում էր կալանավայրում՝ հորինված մեղադրանքով, որը մի նպատակ ուներ՝ թույլ չտալ, որ նա Վանաձորի համայնքապետ ընտրվի։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image